|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանը մտադիր չէ համագործակցել Սիրիայի անցումային կառավարության հետ, քանի դեռ Սիրիայի նոր իշխանությունները չեն ապահովել երկրում անվտանգությունը։
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը չի փոխգործակցում Սիրիայի ներկայիս կառավարության հետ: Մենք կապեր չունենք, և չենք շտապում դրանք հաստատել: Մենք որևէ քայլ չենք ձեռնարկում նրանց դեմ, պարզապես սպասում ենք, որ նրանք ավարտեն անվտանգության, կայունության ապահովման աշխատանքները, և ստեղծվի օրինական կառավարություն, որը կներառի բոլոր էթնիկ խմբերը»,- RT-ին տված հարցազրույցում նշել է նախարարը։