|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Հանրությունը պետք է իմանա իշխանության տարբեր կառույցների դիրքորոշումը՝ կապված Արցախի կարգավիճակի հետ․ ասաց Լևոն Քոչարյանը կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ շարունակվող ակցիայի ժամանակ՝ հավելելով, որ նախարարները պետք է հստակ արտահայտվեն՝ համաձա՞յն են ընդդիմության առաջարկած փաստաթղթին՝ Արցախի հայկական մնալու և մեր պետականությունը պահպանելու բոլոր սկզբունքներին ու պահանջներին:
«Ոստիկանության դիմադրության ետևում նախարարների թաքնվելը փաստացի նշանակում է, մեծ հաշվով, կիսել խելագարի տեսակետը։ Եթե համաձայն չեն, թող թղթի վրա իրենց տեսակետը հայտնեն, խուսափելու տարբերակ չկա: Այս շարժման նպատակը Հայստանի ու Արցախի դեմ կործանարար փաստաթղթերի ստորագրումը կանխելն է, ուստի այս օրերին կտրուկ գործողություները պետք է ունենան իրենց տրամաբանական շարունակությունը։ Մենք արկածախնդրության չենք գնում, կա հստակ նպատակ, հստակ քայլերով գնում ենք առաջ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։