Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արցախին հասցված վնասը հնարավոր չէ հարյուր տոկոսով վերականգնել, բայց պետք է անենք հնարավորը։ Գոնե Հադրութի մասով ես մեծ վստահություն ունեմ, Շուշիի մասով՝ կիսավստահություն, բայց այդ հարցի լուծումը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ես տեսնում եմ»,- Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Վստահություն ունեմ, որովհետև կա և՛ արգումենտային, և՛ իրավական բազա։ Սակայն ասեմ, որ կորուստն այնպիսին է, որ մոտակա 2-3 տարին, մինչև չվերականգնենք մեր բանակի հնարավորությունները, շատ թույլ վիճակում լուրջ հարցերի վերաբերյալ չարժե բանակցել։ Այդպես ոչ մի բանի չենք հասնելու։ Մենք պետք է շատ արագ վերականգնենք և կարգավորենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, մեր ձայնը լսելի դարձնենք»,- ընդգծեց նախագահ Քոչարյանը՝ ավելացնելով․ «Եթե դու չոքած ես, քեզ հետ ոչ մեկ չի բանակցելու»։ «Համենայն դեպս, այսօր ես չեմ տեսնում որևէ մեկին, ով այս հարցում կարող է ավելի մեծ արդյունքներ գրանցել, քան ես»,- ասաց նախագահ Քոչարյանը։