կարևոր
955 դիտում, 15 ժամ առաջ - 2025-03-05 13:08
Հասարակություն

Քոչարյանի ասուլիսից հետո հարձակում է սկսվել, չեմ հասկանում ինչի համար․ Լևոն Քոչարյան

«Վեճի հիմքում չի եղել 2018 թվականը։ Սրա հիմքում եղել է այն, որ մամուլի ասուլիսից հետո հարձակում է սկսվել, անկեղծ ասած նույնիսկ չեմ հասկանում ինչի համար։ Մեր հիմնական նպատակը մենք նշել ենք ու դրա ուղղությամբ ենք մենք աշխատում։ Մեր հիմնական նպատակը, բնականաբար, այս չարիքի իշխանությունից ազատնվելն է։ Այստեղ շատ նուրբ գիծ կա՝ որտեղ պետք է արձագանքել և որտեղ պետք է մի կողմ դնել մնացած ամեն ինչը։ Մենք այս տարիների ընթացքում իսկապես այդ նպատակով ենք առաջ գնացել ու շատ հարցեր դրել ենք մի կողմ, չենք մտել դրա մեջ, չենք խորացել, վստահ եմ նաև մյուս կողմից է դա եղել, բայց հիմա այնպես ստացվես, որ դրան արձագանքելու կարիք է առաջացել» ,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում