|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամների մասնակցությամբ կայացել է աշխատանքային հերթական հանդիպումը, որի ընթացքում գնահատվել են ՀԿ ակտիվի կողմից իրականացված աշխատանքները, վերլուծվել երկրի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, կանխատեսվել հնարավոր զարգացումները:
Նշվել է, որ եթե շարժմանը չմիանան նոր ուժեր և դեմքեր, չառաջարկվի լիդերի թեկնածություն, ինչպես նաև հանրությանը չներկայացվի իրատեսական, կոնկրետ ծրագիր, թե իշխանափոխության արդյունքում առարկայական ինչ են ստանալու երկիրը, շարքային քաղաքացին՝ շարժումը մտնելու է փակուղի:
«Ուստի անհրաժեշտ է կյանքի կոչել վերը նշված առաջարկությունները կամ ձեռնպահ մնալ երկրի անվտանգությանը սպառնացող անհարկի լարվածություն, ցնցումներ առաջացնելուց», - ասված է ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում։