|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր Հայաստանում և Սփյուռքում ոգեկոչվում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի դիպուկ բանաձևմամբ ապրիլի 24-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, ազգի հայրենակորույս, տարագիր զավակների հիշողությունը։
Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել, անվտանգային համակարգը, պետությունն ուժեղացնել, չպետք է թույլ տալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման:
Մեր միասնականությունն է գրավականն ազգային առաջընթացի, խաղաղ ու անվտանգ կյանքի...»։