|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Նիկո՛լ, դավաճան», «Թուրք Նիկո՛լ», «Այս պայքարը հայրենիքի փրկության համար է» եւ այլ վանկարկումներով՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում:
Ակցիաներից մեկի վայրից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելու համար քիչ առաջ բերման են ենթարկվել Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը եւ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, ներկայումս Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ այսօր հանրահավաք նախատեսված չէ, վաղ առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ Երեւանում եւ մարզերում: Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին հրավիրեց համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ, իսկ մինչ այդ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Լ.Ս.