կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 12:42
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր նպատակն է համախմբել ժողովրդին․ Գեղամասարի նախկին համայնքապետը շնորհավորեց Ահարոն Խաչատրյանին

Այսօրվա երդմնակալության արարողությունն իրոք ողջունելի էր, որովհետև առաջացրին արհեստական խոչընդոտներ, բայց ժողովուրդը ոչ մի դժվարության առաջ չկանգնեց՝ ըստ Yerkir.am-ի ասաց Գեղամասարի համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունից հետո։

«Մեր բոլորի նպատակն այն է, որ համախմբենք ժողովրդին, լինենք միավորված, դրա արդյունքում մենք կունենանք մեծ հաջողություն»,-ասաց նա։

Հակոբ Ավետյանը շնորհավորեց Ահարոն խաչատրյանին ընտրվելու առիթով, ասաց, որ մեծ հույս է կապել նրա հետ։

Նշենք, որ Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը երդվեց համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկանները ավագանու անդամներին թույլ չտվեցին ներս մտնել համայնքապետարան։

Ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել, նաև դիմել են վարչական դատարան՝ չեղարկելու համայնքապետի ընտրության արդյունքը։

Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկացնելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին և անցկացրին երդմնակալությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․