կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 15:11
Քաղաքական

Իրավիճակն ամեն րոպե կարող է պայթունավտանգ լինել, թշնամին օր օրի ավելի է ամրապնդվում Գեղամասարի դիրքերում. Հակոբ Ավետյան

Իրավիճակն ամեն րոպե կարող է պայթունավտանգ լինել, թշնամին օր օրի ավելի է ամրապնդվում Գեղարքունիքի մարզի այն դիրքերում, որոնք Գեղամասար համայնքի վարչական տարածքների մեջ են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Մեր խոտհարքերը այդ հատվածներում են գտնվում, թշնամին կիլոմետրերով եկել է առաջ»,- ասաց նա:

Անդրադառնալով Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին եւ իշխանության ռեպրեսիաներին՝ Ավետյանն ասաց. «Մենք բոլորով կողջունեինք, եթե ՔՊ թեկնածուն իսկապես ընտրվեր, բայց կառավարությունը բռնաճշնումերով եւ ընդդիմադիր ուժի ղեկավարին ձերբակալելով է ուզում իր թիմից ղեկավար նշանակել»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները ՏԻՄ ընտրություններից հետո, ընդանուր համաձայնության գալով, որոշեցին կոալիցիա կազմել: Արդյունքում՝ Վարդենիսում ընդդիմությունը հաղթեց ՔՊ-ին՝ ունենալով ընդհանուր՝ 27 մանդատից 15-ը: ՔՊ-ն, չհաշտվելով պարտության հետ, դիմեց տարածքային ընտրական հանձնաժողով՝ 6 ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու խնդրանքով, մինչդեռ ամբողջ Վարդենիսում 39 ընտրատեղամաս է եղել: Պարզվում է՝ ընտրվել են այն ընտրատեղամասերը, որտեղ ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրել:

Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին հաջողվեց ընդդիմադիր դաշինքներից մեքենայությունների շնորհիվ, 1 ձայնի տարբերությամբ, 1 մանդատ կորզել, սակայն տեսնելով, որ նույնիսկ այս պարագայում է ընդդիմությունը հաղթող դուրս գալիս, դիմել է ռեպրեսիաների՝ ձերբակալելով ընդդիմության առաջնորդ Արամ Հարությունյանին:

Մանրամասները՝ տեսանյութում


Լիանա Սարգսյան