|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Թուրքիայի վրա Հունաստանի հարձակման հնարավորությունը. հայտնում են հունական լրատվամիջոցները։
Հրապարակվում են մեկնաբանություններ և վերլուծություններ, որոնք իբր ապացուցում են, թե Հունաստանը հարձակում է ծրագրում Թուրքիայի վրա։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Ստամբուլն է, և թե որքան անպաշտպան է այն՝ ըստ CNN Türk-ի ռազմական վերլուծաբան Էրդողան Քարաքուշի։
«Հունաստանը ներկայումս պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի… Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որն ուսումնասիրել է երկու կողմերի կրակային հզորությունը, բացահայտել է հետևյալը՝ Հունաստանի և Թուրքիայի միջև պատերազմը կտևի երեք օր, բայց այդ երկու-երեք օրը յուրաքանչյուր կողմի համար կարող է արժենալ օրական 1 միլիարդ դոլար ծախս»,- ասել է նա։
Քարաքուշը բոլորին մեղադրել է Ստամբուլը պաշտպանող հակաօդային պաշտպանության բացակայության համար։ «Այսօր ի՞նչ կա (ՀՕՊ-ից), այսօր ոչինչ չկա: Ստամբուլը, որը մենք պաշտպանել ենք 1960-ականներից մինչև 1990-ական թվականները հրթիռներով, այսօր պաշտպանված չէ»,- հավելել է նա: