կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 11:36
Աշխարհ

Ռուսաստանը համաձայնել է բանակցություններ վարել Թուրքիայում, որպեսզի հետաձգի Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը. ЗеРада

Ռուսաստանը համաձայնել է բանակցություններ վարել Թուրքիայում, որպեսզի հետաձգի Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը. ЗеРада

Մեր տեղեկություններով, Ռուսաստանը համաձայնել է բանակցություններ վարել Թուրքիայում, որպեսզի նաև հետաձգի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա. այս մասին հայտնում է ռուսական ЗеРада թելեգրամյան ալիքը:

«Ստեղծված իրավիճակը ձեռնտու է Կրեմլին. վերջին զինադադարը ձեռք է բերվել տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ամուր ռազմական դիրքերի ֆոնին։

Այժմ Կրեմլը չի կարող ճնշում գործադրել ռազմական ներուժ ունեցող հակամարտող կողմերի վրա՝ Ուկրաինայում լիարժեք զբաղվածության պատճառով, ուստի հակամարտության սրումը Մոսկվային ձեռնտու չէ։

Մոսկվայի համար դժվար է փաստարկներ գտնել, որոնք կխանգարեն Թուրքիային և Ադրբեջանին Ղարաբաղում նոր հաղթանակ տանել, իսկ մինչ Թուրքիայում Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ են ընթանում, Էրդողան-Ալիև տանդեմին ձեռնտու չի լինի հակամարտություն սկսել։

Մյուս կողմից, Էրդողանը շահում է բանակցությունների ձևափոխումից, որպեսզի դառնա միջնորդ Մոսկվայի և Ուկրաինայում ակտիվներ ձեռք բերած խոշոր կորպորացիաների միջև տնտեսական խնդիրների լուծման գործում:

Խոշոր բիզնեսն ամեն դեպքում ցանկանում է ապահովագրվել: Այսպիսով, հնարավոր է, որ Ղարաբաղում լարվածությունը ոգեշնչված լինի Էրդողանի կողմից՝ Ուկրաինայի հարցով բանակցային հարթակը Մինսկից (Անկրարա` խմբ.) տեղափոխելու համար», - գրում է թելեգրամյան ալիքը: