կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 14:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարմանալի է՝ չեն հասկանում, որ գրագետ քայլ էր Արցախում ևս մեկ հանրաքվե անել՝ միջազգային ճանաչմամբ․ Ռուստամյան

Գնալով համոզվում եմ, որ այս իշխանություններն իսկապես բանակցային գործընթացի մեջ մեր դիրքերը պաշտպանելու բանաձևը չեն գտել՝ ըստ  Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԲԴԽ շենքի դիմաց՝ պատասխանելով լրագրողների հարցին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ նախկինները Մադրիդյան սկզբունքներով հրաժարվում էին Արցախի անկախության հանրաքվեի արդյունքից։

«Մադրիդյան սկզբունքներն ինքնին փոխզիջումային փաստաթուղթ էր, իսկ փոխզիջումը ենթադրում է նաև զիջում մեր կողմից, և մենք կատարել ենք շատ գրագետ քայլ՝ մեր զիջումը համարելով այն, որ կարելի է ևս մեկ հանրաքվե անցկացնել նույն Ղարաբաղում, մանավանդ որ վստահ էինք, որ այդ հանրաքվեի արդյունքը նույնն է լինելու։ Որովհետև խոսքը Ղարաբաղում անցկացվող հանրաքվեի մասին էր, ոչ թե Ադրբեջանում, և այն համամասնությամբ, որով եղել են հայերն ու ադրբեջանցիները 1988 թ-ին»,-հայտարարեց Ռուսատմյանը։

Հիմա եթե այդ նույն արդյունքով հանրաքվեն նաև միջազգային ճանաչում էր ունենալու միջազգային մասշտաբով, նշեց նա, ես զարմանում եմ, որ այսքան ժամանակ այդ պաշտոնին լինելով՝ չեն հասկացել, որ սա մեր կողմից շատ գրագետ քայլ է եղել։

Աշխարհում էլ այդ փորձը կա, նշեց Ռուստամյանը, օրինակ, Մոնտենեգրոյի հանրաքվեն։

«Եթե իրենց տրամաբանությամբ նայենք՝ մենք ընդհանրապես բանակցությունների մեջ պետք է չմտնեինք՝ ասելով Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ ուզում եք ճանաչեք, ուզում եք մի ճանաչեք, բանակցությունները դա կասկածի կառնեն․ այս տրամաբանությամբ ինչպե՞ս կարելի երկիր կառավարել»,-հայտարարեց նա։

Մենք պատկերացնում էինք, նշեց Արմեն Ռուստամյանը, որ պետք է Ղարաբաղի անկախությունը լինի միջազգային ճանաչմամբ, ինչպես Կոսովոյինը, այդ պատճառով է, որ գնացել ենք այդ ճանապարհով, իսկ միջազգային ճանաչումը առանց միջազգային չափորոշիչներչով հանրաքվեի չէր կարող տեղի ունենալ։

Ավելին, հենց այս սկզբունքները նկատի ունենալով են Ալիևի վրա ճնշում գործադրել, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչի։

Արմեն Ռուստամյանն արձանագրեց, որ հանրաքվեի անցկացումը Արցախի կարգավիճակի նշաձողը ոչ թե կիջեցներ, այլ կհաստատեր։

Մանրամասն՝ տեսանյութում․