Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ վարչակազմին, որ իրենք են կանգնած եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանության հետևում. գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ Խոդայի սպանությունը պետք է ծառայեր որպես «նախազգուշացում Իրանի համար», որ սահմանափակեր իր ենթադրյալ գործունեությունը՝ ուղղված «օտարերկրացիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների սպանությանը»: Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ Խոդայը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գաղտնի ստորաբաժանման հրամանատարության կազմում, որն իրականացնում է այդ գործունեությունը։
Խոդայի սպանության մասին հայտնի է դարձել մայիսի 22-ին։ Թեհրանում զինվորականի վրա հարձակվել են իր տան դիմաց. երկու՝ մոտոցիկլետ նստած տղամարդիկ 5 փամփուշտ են արձակել նրա ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։