|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հաֆթանինում թուրք օկուպանտների վրա Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերի հարձակման ընթացքում երեք զինվոր է ոչնչացվել: ԻԺՈւ–ն նաև հաղորդել է բազմաթիվ ավիահարվածների մասին «Մեդիա» պաշտպանական գոտիներին:
Դեպքը տեղի է ունեցել հյուսիսային Իրաքի հարավային Քուրդիստանի Հաֆթանին շրջանում՝ թուրքական օկուպացիոն ուժերի դեմ պարտիզանների կողմից իրականացված գործողության արդյունքում. հայտնում է Fırat քրդական գործակալությունը:
Համաձայն կառույցի մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության՝ գործողությունն իրականացվել է դեկտեմբերի 22-ին՝ Խանթուրի շրջանում «Ջանգա Հաֆթանինի» («Ճակատամարտ հանուն Հաֆթանինի») պարտիզանական հարձակման շրջանակներում: Երկու հարվածային խմբեր միաժամանակ գրոհել են թուրքական բանակի դիրքերի վրա: