կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-30 21:32
Սպորտ

Հայաստանի առաջնություն. «Արարատ»-ը առաջին հաղթանակը տոնեց

Հայաստանի առաջնություն. «Արարատ»-ը առաջին հաղթանակը տոնեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի առաջին խաղում «Արարատ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Միկա»-ի հետ: 2 թիմերն էլ անցկացրած 4 խաղերում հաղթանակ չէին տոնել, սակայն «Միկա»-ն կարողացել էր 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով, իսկ «Արարատ»-ը պարտվել էր բոլոր 4 խաղերում: Այս խաղում Դուշան Միյիչի սաները կարողացան ընթացիկ առաջնությունում առաջին միավորները վաստակել. Արարատցիները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: գոլերի հեղինակ դարձան Դե Լա Ֆուենտեն 31՛ և Ռակիչը 90+4՛: Տուրի մեկ հանդիպում կկայանա վաղը: «Ալաշկերտ»-ը կմրցի «Ուլիս»-ի հետ: Մյուս 2 հանդիպումները հետաձգվել են: