Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում երեկ տեղի ունեցավ 2 հանդիպում:
«Միլան»-ը հյուրընկալվեց «Ջենովա»-ին: 20-րդ րոպեին Ադել Տաարաբտի գոլի շնորհիվ կարմրասևերը առաջ անցան հաշվի մեջ: 56-րդ րոպեին Կեյսուկե Հոնդան կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 74-րդ րոպեին «Ջենովա»-ի ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից, դիպավ դարպասապահ Աբիատիին և հայտնվեց դարպասում: Արձանագրվեց ինքնագոլ: Միլանցիները հաղթեցին 2:1 հաշվով: Սա Զեեդորֆի սաների 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Այս հաղթանակից հետո «Միլան»-ը միավորների քանակը հասցնում է 45-ի և զբաղեցնում 11-րդ տեղը:
«Յուվենտուս»-ը, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Լիվորնո»-ի դարպասը: 32-րդ և 35-րդ րոպեներին գոլերի հեղինակ է դարձել Լորենտեն: «Յուվե»-ն այժմ ունի 84 միավոր և 2-րդ հորիզոնականում գտնվող «Ռոմա»-ին գերազանցում է 8 միավորով: