Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը դարձել է ATP 250 Serbia Open-2011 մրցաշարի հաղթող։ Եզրափակիչում 23-ամյա Նովակը հանդիպել է 29-ամյա իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ և 2 սեթերի արդյունքում 7:6(4), 6:2 հաշվով հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ 56 րոպե։
Այսպիսով, Australian Open-ի կրկնակի հաղթող Ջոկովիչը նվաճել է իր կարիերայի 23-րդ և այս մրցաշրջանի հինգերորդ տիտղոսը՝ այս մրցաշրջանում իր անընդմեջ հաղթանակների թիվը հասցնելով 27-ի։
Serbia Open-2011-ի հաղթողը կստանա 66,500 եվրո և 250 միավոր` ATP վարկանիշի համար, իսկ Լոպեսը կստանա 35, 500 եվրո և 150 միավոր։