կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-24 18:09
Քաղաքական

ԱՄՆ դեսպսպանը դարձյալ գնացել է Սյունիք

ԱՄՆ դեսպսպանը դարձյալ գնացել է Սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Ինչպես հայտնում են մարզպետարանից, հանդիպման ժամանակ դեսպանն ընդգծել է, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար: Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։

Մարզպետը նաեւ կարեւորել է դեսպանի՝ պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։

Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին, Սյունիքի զարգացման ուղղություններին։

Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։

Կողմերի միջեւ հետագա համագործակցության եւ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։