կարևոր
952 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-23 18:57
Հասարակություն

Հարցվածների միայն 1%-ն է պատրաստ օգտվել ադրբեջանական բենզինը վաճառող բենզալցակայաններից

Հարցվածների միայն 1%-ն է պատրաստ օգտվել ադրբեջանական բենզինը վաճառող բենզալցակայաններից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանից Հայաստան ուղարկված բենզինը վաճառվելու է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյդ» ընկերության  բենզալցակայաններում:

«Փաստինֆո»-ն հարցում է անցկացրել ֆեյսբուքում հետևյալ հարցով՝ «Արդյոք կօգտվե՞ք Ադրբեջանից Հայաստան ներմուծված նավթամթերքից, որը կվաճառվի ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայաններում»։

Հարցման մասնակիցների 66%-ը քվեարկել է «Ոչ, չեմ օգտվի թշնամու երկրից ներմուծված բենզինից», 33%-ը՝ «Ոչ միայն չեմ օգտվի, այլև կբոյկոտեմ այդ բենզալցակայանները» և 1%-ը «Այո, կօգտվեմ։ Նման քայլերով է սկսում խաղաղությունը» տարբերակին։

Ինչքան էլ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ տեղի ունեցողը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հերթական արդյունքն է՝ տնտեսական համագործակցության խթանմամբ և նախաձեռնությունն առանձնապես կարևոր է երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման ու խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում, այնուամենայնիվ քաղաքացիները հարցման մեկնաբանությունում ևս իրենց դժգոհությունն ու մտահոգությունները հայտնեցին ադրբեջանական բենզինի վաճառքի փաստին։

Աղբյուրը՝ Փաստինֆո: