|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆը հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժում իր սահմանների մոտ իսրայելական բազաների տեղակայումը՝ սեփական շահերից ելնելով։
«Իսրայելը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է իր սահմաններին Իրանի ներկայության տեղակայմանը և ուժեղացմանը, հետևաբար՝ լրջորեն դիմում է մեր դեմքերի նկատմամբ տեռորին և մեր բազաների ոչնչացմանը։ Այնպես որ՝ մենք նույնպես, հետևելով նման քաղաքականությանը, չենք հանդուրժում իսրայելական բազաների տեղակայումը մեր սահմաններին»,- ասել է նա։
«Եթե Իսրայելի կողմից որեւէ հանցավոր միտք բացահայտվի, մեր վճռական պատասխանը կկրկնվի, եւ մենք երբեք չենք շեղվի ժողովրդի շահերից»,- եզրափակել է Շարիֆը։