|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բարձրագույն մաթեմատիկա, երաժշտություն, արտասահմանյան գրականություն... ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ ՀԵՄ անդամները և՛ նստացույց են անում, և՛ դաս: Ոմանք քննության են պատրաստվում, ոմանք հերթական տնային աշխատանքներն են կատարում:
«Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հետևում էինք նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների միջև ընթացող՝ ԿԳՄՍՆ-ի նոր նախագծի քննարկման ընթացքին: Արայիկ Հարությունյանը բարկացած տոնով էր խոսում դասախոսների հետ: Մենք մեր դասախոսների կողքին ենք և հաջորդ անգամ նման պահվածք չենք հանդուրժի: Չենք սպառնում, պարզապես ասում ենք, որ չենք հանդուրժի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասացին ՀՅԴ ՀԵՄ անդամները:
ՀՅԴ ՀԵՄ անդամ Սեդա Մակարյանը շեշտեց, որ նախարարը պետք է հաշվի առներ դասախոսների անցած ուղին և լիներ հարգալից:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ է՝ իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնին: