|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած՝ «Դիմադրություն» շարժման երթը, անցնելով հանրապետության փողոցներով, փակելով խաչմերուկները, հակազդելով ոստիկանների սադրանքներին, մոտ 100 հոգի բերման ենթարկվելով, բայց 1000-ն ավելացնելով, վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղից մեկնարկել էր՝ հայտնում է Yerkir.am-ը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ծրագրել էին։
Այսօր՝ ժամը 19։00, հանրահավաք է Ֆրանսիայի հրապարակում՝ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթեր մեկնարկեցին չորս ուղղություններով։ Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։
Մանրամասն՝ տեսանյութում․