կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-20 13:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամը 16։30 հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «Մարիոթ» հյուրանոցի դիմաց հայտարարեց, որ ակցիան այդ պահին ավարտված են համարում և ժամը 16։30-ին կրկին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի՝ հայտնում է Yerkir.am-ը։

Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ իրենց ուղերձն էին հղել Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպող Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային, որ «Նիկոլն ու գործող իշխանությունը չունեն մանդատ Հայաստանի ու Արցախի ճակատագրի մասին բանակցելու»։

Ապա երթը շարժվել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էին ժողովրդավարության թեմայով համաժողովի, բայց ո՛չ ընդդիմադիր պատգամավորներին, ո՛չ լրատվամիջոցներին թույլ չտվեցին ներս մտնել։

Շարժման մասնակիցները արտահայտեցին իրենց բողոքն ու պայմանավորվեցին ակցիաները շարունակել Ֆրանսիայի հրապարկում։

Մանրամասն՝ տեսանյութում․