|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ, ռազմական աղբյուրների համաձայն, ռուսական բանակը լքել է Լաթաքիայի ռազմակայանները, որոնք տեղակայված են Թյուրքմեն դաղը, Քյուրթ դաղը և Քեսեբ շրջանում։ Հենակետերը հանձնվել են լիբանանյան «Հըզբոլլահ»ին։
Հորդանանի թագավորը հաստատել է ռուսական զորքերի տեղափոխումը։ Նա ասել է, որ Իրանը և նրա «կամակատարները» Սիրիայում ակտիվացել են, քանի որ «լրացնում են Ռուսաստանի թողած վակուումը»։ Սթենֆորդի համալսարանում տված հարցազրույցում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը նշել է սահմաններին անվտանգության սրված խնդիրների և սիրիական կողմից հարձակումների մասին: Թագավորը բացատրել է, որ ռուսական զորքերը նախկինում զսպող գործոն են եղել Սիրիայի հարավում գտնվող բոլոր տեսակի ահաբեկիչների համար: Սակայն, ըստ նրա, Ռուսաստանը նախընտրեց այնտեղից դուրս բերել ուժերը՝ դրանք Ուկրաինայում կենտրոնացնելու համար, և այժմ իրանամետ զինյալները լրացնում են առաջացած վակուումը։