|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ զորքերն արտասահմանում կիրառելու հարցը վերաբերում է Սիրիային: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը. հայտնում է RT-ն:
Նա տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է ՌԴ-ին` ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Իվանովը, սակայն, նշել է, որ ռուսական ուժերն օդային աջակցություն կցուցաբերեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ցամաքային գործողություններին չեն մասնակցի:
Ի դեպ, ՌԴ նախագահն արդեն դիմել է Դաշնային խորհրդին, որը տվել է իր թույլտվությունը: