կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 12:34
Տարածաշրջան

Թուրքիան խոստացել է Ռուսաստանին, որ իր զորքերը կլքեն Սիրիան առաջին իսկ հնարավորության դեպքում

Թուրքիան խոստացել է Ռուսաստանին, որ իր զորքերը կլքեն Սիրիան առաջին իսկ հնարավորության դեպքում

Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 17-րդ միջազգային հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահի՝ սիրիական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն ասել է, որ Թուրքիան Ռուսաստանին ասել է, որ իր զինուժը կլքի Սիրիան առաջին իսկ հնարավորության դեպքում։

«Մեր թուրք գործընկերները շարունակաբար հայտարարում են մեզ՝ ընդգծելով, որ կողմ են Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Սիրիայի միասնությանը, նրա անկախությանը, որ ժամանակավորապես են այնտեղ և առաջին իսկ հնարավորության դեպքում կհեռանան»,-  մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը: