|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը կանխատեսել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարը մինչև տարեվերջ կավարտվի և ռուսական օդատիեզերական ուժերը կլքեն Սիրիան. հայտնում է РИА Новости-ն:
Այդպես է նա մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որն արվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունն ավարտվում է:
«Այո, այդ հայտարարությունները խոսում են այն մասին, որ ռազմական գործողությունը մինչև տարեվերջ կավարտվի: ԻՊ-ը Սիրիայի տարածքում լիովին կոչնչացվի, և ռուսական ուժերը կհեռանան»,- ասել է Կլինցևիչը: