կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 23:39
Քաղաքական

Ինչ-որ մեկը ձեզ խաբել է, թե 30 տարի թալանել են, բայց այդ 30 տարում 2 պատերազմ ենք հաղթել․ Մամիջանյան

«Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներն ասում են, որ Շուշին ու Հադրութը մերն է, բայց քո քարտեզով մերը չէ, քո քարտեզով Սյունիքում ու Գեղարքունիքում թուրքն է նստած»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Հայկ Մամիջանյանը՝ խոսքն ուղղելով այն քաղաքացիներին, ովքեր չեն միացել համաժողովրդական պայքարին։

Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս կարող են լավ ապրել մի երկրում, որտեղ առողջապահության նախարարն իրավաբան է, պաշտպանության նախարարը՝ պատմաբան է, ԳՇ-ն պետ չունի, չնայած պատերազմում է։

Մամիջանյանի խոսքով, վերջին 14 տարում Երևանում նման դեպք չի եղել, որ մի օրվա մեջ 400-ից ավելի քո հայրենակից բռնեն ու տանեն քաղմաս, ոչ մի բանի համար, ուղղակի հայրենասեր լինելու համար։

«Ոստիկանների պարգևավճարը  ես ու դու ենք տվել։ Այսօր, ըստ իմ տեղեկությունների, ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են աշխատավարձի 100 տոկոս չափով պարգևավճար։ Այդ ես ու դու ենք տվել, մեր հարկերից։ Հայի օջախ է պահվում, բարով վայելեն, որովհետև խուլիգանություն, վայրենություն անող մի քանի ոստիկան առանց դրա էլ էին անելու, իսկ արժանապատիվ ոստիկաններին ինչքան էլ փող տաս, քո պես վայրենի չեն դառնալու։

Սահմանին կանգած պայմանագրային զինվորն ավելի քիչ է ստանում, քան իր իշխանությունը պահող ոստիկանների մեծ մասը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Մանրամասն՝ տեսանյութում: