|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ձեր ժպիտն է պատճառը, թե` ինչ, բայց Ձեզ հետ հույսեր շատ են կապում. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ վարչապետին դիմեց սփյուռքահայերից մեկը:
Նա հարցրեց նաև, թե Կարապետյանն ինչո՞ւ է իր կարգախոսում ազատությունն արդարությունից առաջ բերել, չէ՞ որ արդարությունն ամենակարևոր բանն է աշխարհում: «Չե՞ք կարծում, որ պետք է լինեն արդար պայմաններ, որպեսզի հայաստանցին կարողանա իր հացը վաստակել հենց Հայաստանում և չարտագաղթի»,- հարցրեց սփյուռքահայը:
Վարչապետը պատասխանեց, որ եթե իրեն հարցնեն` անկախությո՞ւնը, թե՞ արդարությունն է կարևոր, կասի` առանց արդարության չի լինում անկախություն, կամ` հակառակը:
«Ինչ վերաբերում է արդար պայմաններ ստեղծելուն, ապա կարծում եմ`մեզ պետք չէ արդար երկիր, որտեղ ամեն ինչ կամայակարգվում է, արգելանքները շատ հարց չեն լուծի: Արդարությունն արգելանքի հետ չպետք է ասոցացվի»,- ասաց Կարապետյանը: