Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավակնեք այն պաշտոնին, որին այս պահին եք հավակնում, և որևէ մեկին դասեր և տնային աշխատանքեր մի տվեք։ Ազգային ժողովում իր խոսքի սկզվբում դիմելով իշխող ուժի պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցույան պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Ռուբինյանին 2018 թվականին Արտաքին հարաբերությունների նիստում իր հայտարարություններից․
«Դուք պնդել էիք, որ չեք հիշում կամ ծանոթ չեք որևէ պաշտոնական հայտարարության ծրագրի կամ բանակցության, ըստ որի՝ ԼՂ-ն պետք վերադառնա որպես բանակցային կողմ։ Թե ինչ խորությամբ էիք դուք տիրապետում ԼՂ գործընթացին և բանակցությունների պատմությանը, մենք հասցրել ենք պարզել հանրային բանավեճերի ժամանակ, պատրա՞ստ եք արդյոք հիմա հրապարակային հերքել Ձեր իսկ խոսքերը և պնդել, որ Կազանի փաստաթղթով հետագա փուլում նախատեսված է, որ ԼՂ-ն որպես լիիրավ կողմ, առանց որի համաձայնության հնարավոր չէ գտնել վերջնական լուծումը հիմնախնդրի, ԼՂ-ն մասնակցելու է բանակցային գործընթացին, կա երկու տարբերակ՝ կա՛մ կհրեքեք, քանի որ ծանոթացել եք փաստաթղթին, կա՛մ չեք հերքի, որովհետև ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնելով մինչև հիմա չեք ծանոթացել այդ փաստաթղթային բազային և պատմությանը»։
Մանրամասն՝ տեսանյութում։