Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական իշխանության 5-րդ տարին, մասնագետները և փորձագետները խախտումներ են հայտնաբերել ՍԴ դատավորի նշանակման ընթացակարգում, նրանք փաստում են, որ դատավորը պաշտոնավարում է օրենքի խախտմամբ, այդ հարցը «Հայաստան» խմբակցությունը բերել է ԱԺ՝ ասելով, որ ՍԴ-ում պետք է համապատասխան քննություն անցկացվի և պարզվի , թե արդյո՞ք օրենքի խախտում կա, թե ոչ, իսկ այստեղ իշխող ուժի ներկայացուցիչները փաստերը ներկայացնող ընդդիմադիր պատգամավորին հարցնում են, թե ապօրինի գույքի բռնագանձում կոչվող, իրականում ցանկացած մարդու գույքի բռնագանձում նախատեսող օրենքով քանի հոգի են անցնում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Վարդանյանը հիշեցրեց, որ իշխող ՔՊ պատգամավորներից մեկն էլ մի քանի ամիս առաջ լրագրողների վրա գոռում էր՝ ասելով, թե հետ բերեք թալանվածը:
«Ձեզ ինչ կա, ձեզ մնա՝ վաղն իմ կանացի պայուսակից էլ մասսայական ոչնչացման զենք կգտնեք: Ես չեմ հասկանում՝ դուք պատգամավորական հարցում ուղարկելու ձևը՞ չգիտեք, ձեր ոստիկանապետի, ոստիկանի տե՞ղը չգիտեք… Ես ձեր համար վատ նորույթյուն ունեմ: Ժողվո՛ւրդ ջան, 5 տարի ամբողջական իշխանություն եք ու պատերազմից մինչև ՍԴ-ի զավթումն ամբողջությամբ կրում եք պատասխանատվությունը: Ես հասկանում եմ, որ հիմա դահլիճում շատ եք, ոստիկանությունը, ուժայինները ձեզ են պաշտպանում և այդ պատասխանատվության պահն ահավոր հեռու է ձեզ թվում, բայց այն անխուսափելի է, գալու է այդ պահը»,- ասաց պատգամավորը: