| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2022թ-ի մայիսի 12-ին Երևանում կայացավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
«Իր ելույթում փոխվարչապետ Մ.Գրիգորյանը կարևորեց էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, առևտրի, արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկու պետությունների պատրաստակամությունը:
ԻԻՀ էներգետիկայի նախարար Ա.Ա.Մեհրաբիանն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ հայ-իրանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, նախորդ տարիների համեմատությամբ բարելավում է գրանցվել երկկողմ տնտեսական հարաբերություններում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հայ-իրանական առևտրային համագործակցության ներուժն ավելին է, քան ներկայիս ծավալը։
Նիստի արդյունքում ստորագրվեց երկկողմ պայմանավորվածություններն ամփոփող փոխըմբռնման հուշագիր»,- նշված է հաղորդագրությունում։