|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական 80 ընկերությունների և իրանական 100 ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում երկու երկրների ներկայացուցիչների միջև ստորագրվել են երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագիր:
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Նավթի նախարարության միջազգային և առևտրային հարցերով նախարարի տեղակալ Աբբաս Ասադզադեն հայտարարությունը:
«Նավթային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում երեկ 80 ռուսական և 100 իրանական ընկերություններ հանդիպումներ են անցկացվել, որի արդյունքում երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել»,- ասել է նա։
Նա հավելել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետական հատվածում լավ պայմաններում է, սակայն անհրաժեշտ է խորացնել այդ համագործակցությունը նաև փոքր բիզնեսի մակարդակով: