կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 12:42
Քաղաքական

ԱՄՆ-ը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային էներգետիկայի ոլորտում

ԱՄՆ-ը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային էներգետիկայի ոլորտում

ԱՄՆ-ը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարարարտ Միրզոյանի հետ. հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում  Բլինքենը հանդես է եկել էներգետիկ անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության զարգացման և երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման օգտին։

Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին՝ ուղղված Հայաստանի էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի մեկնաբանությունում ասվում է, որ Բլինքենը և Միրզոյանը քննարկել են «Հայաստանի առաջընթացը երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության կառուցման ու հարևան երկրների հետ հարաբերություններում»։