Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած 30 տարիների բացթողումների ու թերությունների համար ունենք պատասխանատվության բաժին, բայց մենք երբեք մեր ժողովրդին չենք դավաճանել, երբեք մեր հայրենիքի համար պայքարում հետքայլ չենք արել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չունեն նախկինում արված սխալներ, որոնց համար կուզենան ներողություն խնդրել։
Թերություններ, բացթողումներ, իհարկե, ունեցել ենք, բայց մեզ որևէ մեկը չի կարող մեղադրել երկիրը թալանելու համար՝ նշեց Իշխան Սաղաթելյանը, հետևաբար, ներողություն խնդրելուց երբեք չեն խուսափում։
«Մեր մեջ, գուցեև, եղել է պաշտոնյա, որն իր գործունեության ընթացքում ունեցել է սխալներ, հետևաբար, հաջորդ անգամ նման մարդիկ չեն լինելու իշխանության, բայց մենք երբեք մեր ժողովրդին չենք դավաճանել, մեր ժողովրդի շահերի դեմ որևէ քայլ չենք արել, ընթացիկ գործունեությամբ մեր ժողովրդի անվտանգության համար կյանք ենք տվել և՛ առաջին, և՛ երրորդ պատերազմներում, ամեն ինչ արել ենք Սփյուռքը համախմբելու համար, ու երբեք քայլ չենք արել, որի համար ես պետք է ամաչեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մենք հպարտ ենք մեր կենսագրությամբ, անցած ճանապարհով՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Մանրամասն՝ տեսանյութում․