Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խնդիրները նոր չեն առաջացել և մենք մեր փողոցային պայքարը սկսել ենք այս տարվա ապրիլից։ Մենք սեպտեմբերի 2-ին հստակ ասել ենք մեր պայքարի հաջորդ փուլն ու հանգրվանը, 2 ամսվա ընթացքում մենք մեր ձեռքերը ծալած չենք նստել, մեր աշխատանքը ձեր բոլորի աչքի առաջ է եղել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ամենակարևորը այս ամեն ինչի մեջ այն է, որ այս պայքարը որևէ պարագայում կանգ չի առնելու և չի պարտվելու, որովհետև այս պայքարը հայ ժողովրդի և հայ մարդու պարտությունը կլինի։ Արցախում գոյություն ունեցող մթնոլորտն ու տեսակետը մեզ համար նորություն չէր, բայց շատ կարևոր էր այս փուլում դա միասնական կերպով արձանագրվեր։ Ես վստահ եմ, որ Արցախում այն ինչ տեղի ունեցավ երեկ նոր թափ է տալու մեր պայքարին»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ «Դիմադրություն» շարժման ժամանակ 2500 մարդ է բերման ենթարկվել, 50-ից ավել մարդիկ զրկվել են ազատությունից, այս պահին էլ կան բանտարկվածներ․
«ՀՀ քաղաքացին իրոք պայքարել, կռիվ է տվել, որը շարունակվելու է։ Ինչ վերաբերվում է տուն ուղարկողներին, լավ գիտենք թե ով է տուն ուղարկողը, մենք ժողովրդին պայքարի մղողն ենք ու այդ պայքարը նպատակին հասցնելու մեր կամքն ու վճռականությունը չի սասանվել որևէ կերպ»։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է նոյեմբերի 5-ի համազգային արձանագրումը այդ կետերի շուրջ, որը նշեց նա, որից հետո պայքարը անպայման շարունակվելու է։ Պայքարի հետագա ընթացքի մասին կհայտարարվի հանրահավաքին։
«Համահայկական արձանագրումից հետո ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը, ինքը սպասարկում է ընդամենը թշնամու օրակարգը, որը աջակցություն չունի հայ ժողովրդի կողմից։ Սա արձանագրելուց հետո սրանց հեռացման պրոցեսը շատ ավելի դյուրին կդառնա»,- ասաց նա։