կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-07 13:25
Հասարակություն

Սևանա լճում վերսկսվել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Սևանա լճում վերսկսվել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները շարունակում են Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:

Օգոստոսի 7-ին, ժամը 08:14-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: