կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 14:47
Հասարակություն

Վերսկսվել են դեռևս հոկտեմբերի վերջին Սևանա լճում կորած ձկնորսի որոնման աշխատանքները

Վերսկսվել են դեռևս հոկտեմբերի վերջին Սևանա լճում կորած ձկնորսի որոնման աշխատանքները

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ԱԻն-ում ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։

Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։

Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին: 

Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.22-ին տեղեկություն էր ստացվել, որ Սևանա լճում կորած Ա. Կ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքներ չեն իրականացվել։ 

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 09.38-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 11.30-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: