կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-14 09:47
Առանց Կատեգորիա

Գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Ժողովուրդ»

Գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել է 5.4 տոկոսով` կազմելով 79 մլրդ 94 մլն 100 հազար դրամ: Ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության, անասնաբուծության ոլորտներում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 3 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 98 մլրդ 359 մլն 500 հազար դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.8 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 8 մլրդ 106 մլն 800 հազար դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 24.4 տոկոսով: Անտառային տնտեսության ոլորտում արձանագրված աճը կազմել է 20.4 տոկոս:

Անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 70 մլրդ 987 մլն 300 հազար դրամ, ինչը, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 3.1 տոկոսով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում