կարևոր
10273 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-14 14:18
Քաղաքական

Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել․ Գառնիկ Դանիելյան

Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել․ Գառնիկ Դանիելյան

Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել։

Այս տարի գյուղմթերքը մթերվել է խայտառակ ցածր գներով, մինչդեռ, շուկաներում իրացվում է բավականին բարձր արժեքով։

Բազմաթիվ գյուղացիներ ահազանգում են, որ շատ քիչ թվով բեռնատարներ են մոտեցել մթերման համար։ Հատկապես նվազել է ծիրանի հանդեպ հետաքրքրությունը։

Ռուբլու անկմամբ պայմանավորված՝ գյուղմթերքի արտահանումը ևս ձեռնտու չէ։

Հուսահատության մեջ են նաև կարտոֆիլագործները։ Այս տարի չափազանց ցածր գնով, նախորդ տարվա համեմատ՝ 3 անգամ ավելի էժան են վաճառել կարտոֆիլը։ Չարտահանելու արդյունքում կարտոֆիլը տոննաներով փչացել է։

Զգալիորեն նվազել է կենդանական ծագման արտադրանքը, անասունների գլխաքանակը։

Վերացման եզրին է խաղողագործությունը։

Թեև կառավարությունը խոսում է 35 միլիարդ դրամի սուբսիդավորումից, Էկոնոմիկայի նախարարը փորձում է համոզել, որ իրենք գյուղացուն մենակ չեն թողել, որ իրականացնում են մի շարք աջակցության ծրագրեր, փաստն այն է, որ գյուղատնտեսությունը խայտառակ վատ վիճակում է։

Գյուղատնտեսության ձախողումը անվտանգության լուրջ սպառնալիք է ՀՀ-ի համար։

Զավեշտալին այն է, որ Արարատի մարզում արդեն զգուշացրել են գյուղացիներին աշնանացանի ժամանակ ջուր չունենալու մասին։

Ո՞րն է ձեր նպատակը, պարոնայք։ Հայաստանում գյուղատնտեսությունը ձախողելով, ճանապա՞րհ եք ուզում բացել թուրքական ապրանքների համար։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ