|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ն թույլ չի տալիս Ուկրաինա միջուկային զենք մատակարարելու հնարավորությունը, այդ մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը:
«ԱՄՆ-ն Ուկրաինային օգնություն է ցուցաբերում անվտանգության ոլորտում՝ սպառազինություն մատակարարելով, սակայն, ինչ վերաբերում է միջուկային զենքի մատակարարմանը, այդ մասին խոսք անգամ չի կարող գնալ», – ասել է Դոնֆրիդը ԱՄՆ Կոնգրեսի Սենատում կայացած լսումների ժամանակ, որը նվիրված էր Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելուն: