|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան զենք չի մատակարարի սիրիական ընդդիմությանը: Այսօր նա այդ հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Գերմանիան առաջնորդվում է իրավական հստակ դրույթներով, որոնց համաձայն` զենք չի մատակարարվի այն շրջաններ, որտեղ քաղաքացիական պատերազմ է: Սակայն դա չի նշանակում, որ Գերմանիան կառուցողական դեր չի խաղալու քաղաքական գործընթացում կամ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում»,- ասել է նա:
Մերկելը միաժամանակ նշել է, որ Բաշար Ասադի կառավարությունը կորցրել է իր լեգիտիմությունը: