կարևոր
4474 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-19 17:29
Հասարակություն

«Ռոսիա» ավիաընկերությունը շահել է ավտոպահեստամասերի հայկական մատակարարի դեմ հայցը

«Ռոսիա» ավիաընկերությունը շահել է ավտոպահեստամասերի հայկական մատակարարի դեմ հայցը

«Ռոսիա» ավիաընկերությունն արբիտրաժային դատարանում շահել է Հայաստանից պահեստամասերի մատակարար Aquila Technics-ի դեմ 15,6 մլն ռուբլի գումարի հայցը: Տեղեկությունը սոցցանցերում հայտնվել է միայն հիմա, սակայն Sputnik Արմենիան պարզել է, որ դատարանի որոշումը կայացվել է դեռևս այս տարվա մայիսին։

Գործի նյութերի համաձայն՝ «Ռոսիան» 2022-ին 15,592,485 ռուբլու չափով պայմանագիր է կնքել BRIDGESTONE ավիացիոն անվադողերի մատակարարման մասին, գումարը փոխանցել է, բայց պատվերը չի ստացել։

Դատարանը վճռել է Aquila Technics-ից բռնագանձել 15, 592, 485 ռուբլի գումար, ինչպես նաև պետական տուրքի ծախսեր՝ 100 962 ռուբլու չափով։

Ընդ որում, պատասխանողը դատարան չի ներկայացել։

Նշենք, որ սա Aquila Technics-ի հետ կապված առաջին դատավարությունը չէ։ Ավելի վաղ նմանատիպ պատմության շրջանակում նրա դեմ հայցը շահել էր Utair ընկերությունը։ Բացի այդ, 2023-ին Հայաստանի դատախազությունը հայտնել է ընկերության տնօրեն Կարին Ավդալյանի նկատմամբ քրեական գործի մասին՝ կապված Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ պայմանագրի շրջանակում փաստաթղթեր կեղծելու հետ։