|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին։
«Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը», - ասվում է ՀՀ ՊՆ հայտարարությունում։