Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական հանդիպումն էր, որտեղ հայկական շահը ներկայացված չէր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ կայացած Նիկոլ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բրյուսելյան բանակցություններին:
4,5 ժամ տեւած բանակցությունների արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:Բացի այդ՝ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Իշխան Սաղաթելյանն արձանագրում է՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ընդունված հայտարարություններում խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի անհրաժեշտության մասին:
Ինչ վերաբերում է սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնախումբ ստեղծելու որոշմանը՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝սահմանագծման և սահմանազատման գործընթացը չի կարող տեղի ունենալ ուժի սպառնալիքի կիրառման պարագայում. ուստի այդպիսի գործընթացի մեկնարկի համար ադրբեջանական զորքերի դուրս բերումը ՀՀ սուվերեն տարածքից պարտադիր պայման է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու որոշման մասին՝ Սաղաթելյանը նշեց՝ անընդունելի է որևէ սցենար, որի դեպքում Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։
Աղբյուրը՝ Փաստինֆո