կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 14:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր երկիրը հասցրել է այնպիսի մի անհուսալի վիճակի, որ սկսել է համոզել, որ ապագա կա․ Իշխան Սաղաթելյան

Էս մարդը 3 տարի առաջ գլխարկի վրա գրել էր՝ «դուխով», իրեն ու թիմակիցներին համոզում էր, որ ինքը դուխով է, Ալիևի առջև ծնկի գալուց հետո հիմա էլ գլխարկի վրա գրել է «ապագա կա», ընկել է գյուղերը, փորձում է ասել՝ ապագա կա․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Սյունիքի Սիսիան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը։

«Հասկանո՞ւմ եք, մեր երկիրը հասցրել է այնպիսի մի անհուսալի վիճակի, որ հիմա սկսել է մեր ժողովրդին համոզել, որ երկրում ապագա կա։ Այո, մեր երկրում ապագա կա, բայց առանց այս չարիքի կառավարության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նկատեց, որ Փաշինյանը շարունակ ասում է՝ ժողովո՛ւրդ ջան, խոնարհվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ժողովրդին։

«Ժողովո՛ւրդ, ինքը խոնարհվել է Ալիևի առաջ, ինքը մեր ժողովրդին չի սիրում։ Եթե սիրեր մեր ժողովրդին,  կհեռանար, այլ ոչ թե կշարունակեր մնալ այդ աթոռին և մեր երկիրը մաս-մաս տալ ադրբեջանցիներին, ինքը սիրում է Ալիևին և իր վարչապետի աթոռը։ Ինքը խոսում է մեր ժողովրդի հպարտությունից, բայց ինքը խլել է մեր ժողովրդի հպարտությունը։ Ուրեմն հունիսի 20-ը մեր արժանապատվությունն ու հպարտությւոնը վերադարձնելու օրն է։ Այո՛, դա մեր պայքարի վերջին օրն է, որը պետք է ավարտվի հաղթանակով ձեր օգնությամբ, ձեր մասնակցությամբ։  Տվեք մեզ հնարավորություն՝ վերակագնենք մեր արժանապատվությունը և կառուցենք ուժեղ Հայաստան․ դեպի ուժեղ Հայաստան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․