կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 08:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, Հայաստանում կա ապագա, բայց այդ ապագան առանց Նիկոլի է․ Իշխան Սաղաթելյան

Ամենևին պատահական չէ, որ մեր ընտրարշավը սկսում ենք Սյունիքից՝ Սյունիքը Հայաստանի դարպասն է, այս չարիքի կառավարության դեմ պայքարի խորհրդանիշը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Սյունիքում՝ հանրահավաքի ընթացքում։

«Մեր ժողովրդին այս օրերին հայրենադավը վախեցնում է նոր պատերազմով՝ ասելով, որ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, մեզ սպասում է նոր պատերազմ․ «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական միավորը, որը Հայատսանին բերելու է արժանապատիվ խաղաղություն»,-ասաց նա։

Սաղաթելյանը նկատեց, որ, ընդհանրապես, խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են, և «արժանապատիվ խաղաղություն» ասելով՝ իրենք դա նկատի ունեն։

Գալով իշպանության՝ առաջիկա մեկ տարում վերակազմակերպելու են հայոց բանակը, իսկ հետո 3 տարում ամբողջությամբ լուծելու են բանակի սպառազինության հարցը։

Նա նկատեց, որ չկա աշխարհում որևէ արժանապատիվ պետություն, որը չունի հզոր բանակ։

«Այո՛, Հայաստանում կա ապագա, Սյունքիում կա՛ ապագա, հայ ժողովուրդը ունի ապագա, բայց այդ ապագան առանց Նիկոլի է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ եթե ՀՀ քաղաքացին այսօր թշնամու դեմ չի պայքարում Սյունիքում, վաղը նրան ստիպված է լինելու դիմավորել Հյուսիսային պողոտայում։

«Ուրեմն հունիսի 20-ը նաև կռվի օր է, մարտի օր է, այս չարիքի իշխանությանը քշելու օր է, ուրեմն հունիսի 20-ին՝ դեպի ուժեղ Հայաստան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․