| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող 5 մլն դոլարանոց առանձնատան վերաբերյալ Գլխավոր դատախազի բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է ուժի մեջ ։
Ասել է, թե դատարանը մերժեց դատախազի բողոքը, թե ինչպես է նախկին վարչապատի տունը կալաքից հանվել:
Ինչպես հայտնի է Մոնումենտում գտնվող և քրեական գործերով անցնող շքեղ դղյակն Աբրահամյաններին հաջողվել էր վաճառել այս տարվա մարտի 1-ին: Մինչ այդ Արգամ Աբրահամյանին հաջողվել էր առանձնատան վրայից հանել կալանքը: Կալանքն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա հանել Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կեմիտեն: Հիշեցնենք, 2018 թվականին հարուցված քրեական գործով այդ դղյակը համարվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման իրեղեն ապացույց
Այս առանձնատա վաճառքը դարձավ լուրջ կռվախնձոր դարձավ : Բանն այնէ , որ հակակոռուպցիոն կոմիտեն եւ Գլխավոր դատաաղությունը նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեմայով լուրջ կռվախնձոր սարքեցին, թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել:
Բանը հասավ ԱԱԾ-ին «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվեց քրեական գործ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ՝ ստուգելու, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է եւ դատելով իրավիճակից՝ բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ»: