Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը․ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում
Հունիսի 13-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ Նորա Կարապետյանի, դատավորներ Նաիրա Մարգարյան և Անի Մխիթարյանի մասնակցությամբ, մերժել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 18-ի վճռի դեմ ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատական ակտը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի հայցը և պարտավորեցրել՝ հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի օգոստոսի 27-ին հայց էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ 2018թ․ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը»: