|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Անկարայի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է հանրահայտ Wikipedia ինտերնետային հանրագիտարանի արգելափակման դեմ համանուն հիմնադրամի ներկայացրած բողոքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrat Haber լրատվակայքը:
Ըստ Ermenihaber-ի՝ կայքի արգելափակման որոշումն առաջինը բողոքարկել էին պրոֆեսոր Յաման Աքդենիզը և դոցենտ Քերեմ Ալթըփարմաքը: Այնուհետև նշյալ որոշումը բողոքարկել էր նաև Wikipedia-ին առընթեր հիմնադրամը:
Աքդենիզի և Ալթըփարմաքի բողաքարկման արդյունքում պարզվել է, որ ինտերնետային խոշորագույն հանրագիտարանը Թուրքիայի տարածքում արգելափակվել է ընդամենը երկու հոդվածի պատճառով: Դրանք են՝ «Foreign involvement in the Syrian Civil War / Արտաքին ներգրավվածությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին» և «State-sponsored terrorism/ պետության կողմից հովանավորվող ահաբեկչություն» հոդվածները:
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդի նախագահ Ֆաթիհ Սայանն ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի անտեսելու Թուրքիայի դատարանների որոշումները: «Առանց դատական որոշման Wikipedia-ի հասանելիության վերականգնումը հնարավոր չէ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի վաղ առավոտից Թուրքիայում արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հանրագիտարանի՝ Wikipedia-ի մուտքը: Այս մասին համապատասխան դատական որոշում չէր կայացվել, սակայն Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը տեղեկացրել էր, որ կայքի նկատմամբ վարչական միջոցներ են կիրառվել: